Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այն ստեղծվել է վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման եւ դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար:
Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԻՆ առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ, աշխատանքային խմբի քարտուղար Արսեն Մկրտչյանը, ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Կարեն Գյուլումյանը, Ոստիկանության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ Սամվել Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը:
Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել մեկ միասնական «911» ահազանգման կենտրոն ունենալու վերաբերյալ: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել «911» ծառայության աշխատանքին: