|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ՝ 128 հանրային տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի ՀՀ քրեական կոմիտեում և Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում, Կոտայքի մարզպետարանի շենքում, Եղվարդի համայնքապետարանում, Աբովյանի նախկին գործկոմի շենքում, հանրային տրանսպորտի կանգառներում։ Այս ամենից բացի, ախտահանվել են 2 բեռնատար և ՀԱԷԿ տարածքը, ինչպես նաև՝ Երևանի դատախազության շենքն ամբողջությամբ: