Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում։
Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը:
ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։ Օրվա ընթաքում ԲԿ֊ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ֊ներ», - ասաց Թորոսյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատունն ու պոլիկլինիկան կշարունակեն բնականոն աշխատանքը։
Կորոնավիրուսով հաստատված նոր դեպքերի կեսից ավելին, նախարարի խոսքով, ի սկզբանե հայտնի անձինքն էին, որոնք եղել են կա՛մ մեկուսարանում, կա՛մ ինքնամեկուցման վայրում, կա՛մ շփման մեջ նախկինում հաստատված դեպքերի հետ։ Կան նաև նոր օջախներ, հատկապես բերովի՝ դրսից մեր հայրենակիցների միջոցով, որոնք, նրա կարծիքով, բավական վաղ են հայտնաբերվել․ «Նրանց շփման շրջանակը, թեև հիմա պարզվում է, սակայն, մեր կարծիքով, այդքան էլ լայն չէ»:
Նախարարի խոսքով՝ հյուրանոցային 16 համալիրում և հանգստյան տներում քաղաքացիներ են, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդությամբ են, մյուս մասը ուղղակի կոնտակտավորներ են։
Վարակված բուժաշխատողների թիվը ևս ավելանում է․ նախարարի խոսքով՝ դա անխուսափելի է։
«Հիմա կդժվարանամ թիվը նշել, բայց կան և ավելանում են։ Դա անխուսափելի է։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրներ հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է։ Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար», - ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյությում․