Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղեւոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման համար կազմել են շուրջ 6 տասնյակ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, եւ ավտոբուսներից ու միկրոավտոբուսներից ուղեւորներն իջեցվել են։
Դիմում ենք հասարակական տրանսպորտի վարորդներին՝ մի՛ տեղափոխեք սահմանված քանակից ավելի ուղեւոր։ Ճանապարհային ոստիկանությունը հետեւողական է։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում եւ ենթարկվում են պատասխանատվության։
Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր իսկ առողջության անվտանգությունից ելնելով, մի՛ նստեք սահմանված քանակից ավելի բեռնված ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։