Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ․ 400-500 միկրոավտոբուս կհանվի հանրային տրանսպորտի հաշվեկշռից, քանի որ միկրովատոբուսների շահագործման ժամկետը հանրային տրանսպորտի հաշվեկշռում օրենքով կազմում է առավելագույնը 15 տարի, և այդ թվով միկրոավտոբուսների համար այդ ժամկետն ավարտվում է եկող տարի՝ ըստ Yerkir.am-ի հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Քաղաքապետը նշել է, որ մասնավոր սեկտորը չի ցանկանում ներդրումներ անել, քանի որ ներկա պայմաններում դա շահավետ չէ։
Երևանում գրանցված է ավելի քան 1330 միկրոավտոբուս, որոնցից 900-950-ը ամեն օր սպասարկում է քաղաքացիներին։
Պատասխանելով «Լույս» խմբակցության դժգոհությանը և մեղադրանքներին, որ կան շեղումներ քաղաքի զարգացման 5-ամյա պլանից, քաղաքապետը նշել է. «Ոչ մի հարց օրակարգից հանված չէ, այդ թվում եւ տրանսպորտի հարցը։ Մենք աշխատում ենք դրա վրա ամենօրյա ռեժիմով։ Ինչպես հայտնի է, ներկա պահին ընթանում է 20 վերելակների փոխելու գործընթացը։ Բացի այդ, քննարկվում է այն հարցը, որ եկող տարի ավտոբուսների որոշակի խմբաքանակ արդեն պետք է գա Երեւան, որպեսզի սկսվի փոխարինման գործընթացը։ Այն, թե որքան ավտոբուս կգա Երեւան եւ ինչ գումարի, կորոշվի մրցույթի արդյունքներով։ Ցանկացած պարագայում, մենք աշխատում ենք խնդրի համակարգային լուծման ուղղությամբ, որին կարելի կլինի հասնել 2-4 տարվա ընթացքում»։