|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին:
Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին օրենսդրական փաթեթի մշակման նախագծին առնչվող հարցեր: ՎԶԵԲ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու պետությունբ - մասնավոր հատված համագործակցության ժամանակակից մոդել, այդ թվում՝ ստեղծելով պետություն - մասնավոր հատված փոխգործակցության մասին բազմակողմանի օրենսդրություն:
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հայտնել է, որ օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում հանդիպումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ` քննարկելու հիմնական դրույթները, համակարգման գործընթացն ու ժամկետները:
Առանձնապես կարևորվեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շփումները` հաշվի առնելով, որ նախարարությունն այս նախագծի հիմնական շահառուներից մեկն է:
Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ամբողջ գործընթացին` կիսվելով մասնավոր հատվածի հետ գործակցության նախարարության փորձով: