|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր լրանում է դաշնակցական հասարական-քաղաքական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սերգեյ Զեյթլյանի մահվան 35-րդ տարելիցը:
Սարգիս Զեյթլյանը ծնվել է 1930-ին Մուսա լեռան Խըդըր Բեկ գյուղում։ Մուսալեռցիների` Լիբանանում վերաբնակեցվելուց հետո հաճախել է «Յառաջ» նախակրթարանը, այնուհետեւ` Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը եւ «Նշան Փալանճեան» ճեմարանի հայագիտական բաժինը` Լեւոն Շանթի եւ Սիմոն Վրացյանի տնօրենության օրերին։
1954-ին հրավիրվել է Կահիրե` որպես «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր Վահան Նավասարդյանի օգնական։ 1958-ին նշանակվել է «Յուսաբեր»-ի խմբագիր` մինչեւ 1962 թվականը, այնուհետև ընտանիքին հետ վերադարձել է Լիբանան և նշանակվել «Ազդակ»-ի խմբագիր` պաշտոնավարելով մինչև 1968 թվականը: ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ»-ի հիմնադրումից հետո որոշ ժամանակ եղել է խմբագրի օգնական, ապա` 1978-ից մինչեւ իր առեւանգումը` գլխավոր խմբագիր:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սարգիս Զեյթլյանը դաշնակցական ղեկավարության պատմական սերնդին փոխարինող եւ նրանց ուղին վերանորոգող պատասխանատու ընկերների ներկայացուցչական դեմքերից էր, նաեւ սփյուքահայ երիտասարդներին ազգային օրակարգի շուրջ համախմբող երիտասարդական միությունների հիմադրման մասնակից :
Սարգիս Զեյթլյանը առևանգվեց հակադաշնակցական դավադիր ուժերի կողմից 1985 թվականի մարտի 28-ին և տմարդի կերպով սպանվեց: