Փարիզի Աստվածամոր տաճարը վերանորոգող ընկերության բոլոր աշխատակիցները պահպանել են հակահրդեհային անվտանգության կանոնները, հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Ժյուլեն Դը Բրան:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Հրդեհի բռնկման պահից մեր ընկերության որևէ աշխատակից տեղում չի եղել»,-ասել է նա:Ընդհանուր թվով աշխատակիցները 12-ն են եղել, և նրանցից յուրաքնչյուրով զբաղվելու է նախաքննությունը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, հրդեհի պատճառը կարող են վերանորոգման աշխատանքները լինել: