Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 372 դեպք, որոնցից 28-ն` առողջացած, 1-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 343 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Այս մասին yerkir.am-ը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Այսպիսով` վարակվածների թիվն ավելացել է 43-ով:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
● մնացե'ք տանը,
● սահմանափակե'ք շփումները,
● հետևե'ք անձնական հիգիենային,
● հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
● հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
● շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
● գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
● եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
● պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
● խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: