|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օգոստոսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով․ հայտնում են ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է: