|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եկավ Կորոնավիրուսի թեստիս պատասխանը: Առողջ եմ, առավոտյան վերադառնում եմ Արցախ: Արցախցիների ընտրական իրավունքը անտեր թողնող չկա: Դիտորդության մասին մանրամասն կգրեմ քիչ անց»:
Նշենք, որ մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Հայաստանից մեկնող դիտորդները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։
Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Պետք է համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք դիտորդները, այսպես ասած, ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք փոխարինել նրանց այլ դիտորդներով, ինչպես նաև մեկնումից առաջ նրանք պետք է արագ թեստերով թեստավորվեն»։