ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, հայտնել է նրա բուժող բժիշկ Շոն Կոնլին, գրում է
BBC. հայտնում է
Yerkir.am-ը:
«Այսօր երեկոյան ես ստացել եմ հաստատում, որ Թրամփի թեստը բացասական արդյունք է տվել», - ասվում է բժշկի հայտարարության մեջ։
Թրամփը Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո որոշել է կորոնավիրուսի վերաբերյալ անալիզներ հանձնել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրազիլական պատվիրակության առնվազն 5 անդամ վարակվել է կորոնավիրուսով: Վիրուսի ախտանշանները, մասնավորապես, հայտնաբերվել են Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ: Վարակվածների թվում է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը։ Բոլսոնարի թեստի արդյունքները բացասական են։