|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱԺ արտահերթ նիստում սկսվել է ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2015թ. դեկտեմբերին, համաձայնագրի նպատակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միավորված հակաօդային համակարգի ստեղծումն է, որի մեջ մտնում է կործանիչ ավիացիան:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուներ, և մինչ հարցը հնչեցնելը նա դրական համարեց, որ այս համաձայնագրում Հայաստանը այնպես է բանակցել, որ ՀՕՊ համակարգը ունենա իր հայ հրամանատարը: «Հայաստանի ՀՕՊ հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակել` մտավախություն չունենալով, որ իրեն կպատժեն»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ գործողությունների մասին ծանուցում են ՀՕՊ պետին, որոշում է կայացնում ՀՕՊ պետը:
Պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցրեց` եթե Հայաստանի օդային սահմանը հատեն, ո՞վ է կայացնելու վերջնական որոշումը, եթե Հայաստանին ձեռնտու լինի, բայց Ռուսաստանին` ոչ, և ի՞նչ է նշանակում, թե այդ համաձայնագրով ավելանալու են Հայաստանի հնարավորությունները:
Արա Նազարյանը պատասխանեց, որ ձեռք են բերելու կործանիչ ավիացիա: