|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ջրամատակարարումը Հայաստանում իրականացվում է համաձայն գրաֆիկի: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը:
Ի կատարումն ՀՀ Պարետատան կարգադրության՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է. ոչինչ, իրավիճակը շտկվելուց հետո համատեղ ուժերով արագորեն կլուծվեն առաջացած խնդիրները: Սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով:
Միևնույն ժամանակ ընկերության Տեխնիկական տնօրինության Կենտրոնական կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը նշում է՝ ներկայումս որեւէ խնդիր համակարգում չկա, ջրարտադրությունը աղբյուրներում այս պահին կազմում է 16205 լիտր վայրկյանում, հայտարարված գրաֆիկն ապահովվում է ամենուր:
Ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ, կարգավարական ծառայություններ, 185 հեռախոսային կենտրոն, շահագործման տեղամասեր … Ամենուր աշխատանքը շարունակվում է հաստատված կարգով: Հեռախոսազանգերը ընդունվում են, վթարները վերացվում են ժամանակին: Այս օրերին, առավել քան նախկինում, համակարգի աշխատակիցները գիտակցում են իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվությունը հանրության առջեւ: Անգամ նրանք, ովքեր անցել են հեռահար աշխատանքի, ամեն պահի կարող են մեկնել հավանական պատահարի վայր:
Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատում է արտակարգ պայմաններում, պատրաստ ամեն վայրկյան արձագանքելու առաջացող մարտահրավերներին: