Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել եւ քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։
Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչեւ Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։
Կա մեկ այլ նրբություն եւս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»:
Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որեւէ գույնի քարտի խնդիր չկա»: Տեղեկություն տարածվեց, որ այդ ծրագիրը փոխարինվելու է «ժողովորդին խաղաղության նախապատրաստելու» ծրագրով, ինչը փախստականների վերադարձ է նաեւ ենթադրում։
«Շատ հավանական է, որ այդ ծրագիրը դառնա խաղաղության նախապատրաստման, հետաքրքիրն այլ բան է, որ մեր ժողովրդին «պատրաստում» են, Ադրբեջանին` ոչ, ինչն ամբողջովին տեղավորվում է դեսպան Միլզի՝ հրաժեշտից առաջ արած հայտարարության մեջ»:
Նոր ծրագրով տրամադրվելիք գումարը նո՞ւյնն է լինելու։ «Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։