կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-22 10:45
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատյանը ներկայացրել է «կորոնավիրուսի թախծոտ օրերին» գրված իր բլյուզը

Վարակի պատճառով մենք բոլորս էականորեն փոխել ենք մեր կենսակերպը, բայց դա ամենևին չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Այս մասին յութուբյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. հայտնում է  Yerkir.am-ը։

«Իմ կյանքն առավոտյան սկսվում է զբոսանքով, փոքրիկ մարզանքով, ապա տանը նստում են համակարգչի առջև և հեռավար դասախոսություն կարդում Կիևի և Երևանի ուսանողների համար։ Դրանից հետո 3–4 ժամ օրվա մեջ ես գրում եմ՝ գիրք կամ հոդված։ Երեկոյան կրկին դուրս եմ գալիս զբոսանքի՝ դիմակով, ձեռնոցներով, տուն վերադառնալով ախտահանում եմ ձեռքերս, պայուսակս։ Դժվար է, իհարկե, բայց պետք է դիմանալ, կյանք է, հույս ունեմ, որ մի օր աշխարհն այս պրոբլեմը կհաղթահարի։ Նաև այս օրերը լավ առիթ էր երաժշտությամբ զբաղվելու։ Ուզում եմ ձեզ համար բլյուզ նվագել, որը գրել եմ այս թախծոտ օրերին։ Դա լինելու է իմ ապագա ձայնասկավառակի երգերից մեկը»,– ասել է Բագրատյանը։

Բագրատյանն այնուհետև կիթառով կատարել է իր New Fender Blues–ը, որը նրա խոսքով կապված է այս օրերի հետ։