կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 17:58
Հասարակություն

Էլեկտրոնային ընտրական համակարգերը գործելու են թղթային մեխանիզմին զուգահեռ

Էլեկտրոնային ընտրական համակարգերը գործելու են թղթային մեխանիզմին զուգահեռ

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին, որոշ փակագծեր բացեց նույնականացման քարտով քվեարկության վերաբերյալ:  Երբ քաղաքացին մոտենում է ընտրական հանձնաժողովի անդամին, մուտքագրվում է նրա նույնականացման քարտը, և եթե մուտքագրվում է նույնականացման քարտ, որի տվյալներն այդ ընտրատարածքում չկան, ապա վառվում է կարմիր ազդանշան, և քաղաքացուն թույլ չեն տալիս քվեարկել: Եթե քաղաքացին փորձի երկրորդ անգամ քվեարկել նույնականացման քարտով, ապա այլ ազդանշան է գործելու, այդ դեպքում կհրավիրվի ոստիկանություն: Դրանից հետո կտպվի ընտրական կտրոն, որի վրա գրված է անձի անուն, ազգանունը, հերթական համարը: Սա տարբերակներից մեկն է` ըստ Թովմասյանի: Ի դեպ, այդ կտրոնների մասին տեղեկատվությունը պահպանվելու է:

Ըստ նրա` էլեկտրոնային քվեարկության մեխանիզմին զուգահեռ գործելու է թղթային մեխանիզմը:

Թովմասյանի խոսքով` այդ ընտրական համակարգերը պետք է անցնեն որոշակի աուդիտ, բայց ամեն դեպքում առաջնային համարվելու է ստորագրությունը: