|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:
Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը, ինչպես նաև դրա բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:
Գնահատելով ստեղծված կացությունը` ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.
Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ անելով զգոն լինել և չմատնվել խուճապի:
Դիմում է ՀՀ կառավարությանը՝
պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված աշխատանքներում և գործողություններում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
16.03.2020 թ.
Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հանդես էր եկել իրավիճակի գնահատականով և առաջարկություններով: