|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ որքան էլ իշխանությունները խուսափում են Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակային խոսակցություններից, այնուամենայնիվ, այդ թեման նրանց քաղաքական օրակարգում, մեղմ ասած, երկրորդական տեղում չէ:
Մասնավորապես, մեզ տեղեկություններ են հասել, որ այս հարցով փետրվարին Աղվերանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործող իշխանության այն ներկայացուցիչները, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից են: Հանդիպմանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանը. որպես պատճառաբանություն ներկայացվել է հագեցած գրաֆիկով զբաղվածությունը:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ հանդիպմանը բավականին ներկայացուցչական կազմով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի որոշ շրջանակներ: Ավելին՝ ՀԱԿ մի քանի անդամներ առանձին զեկույցներով են հանդես եկել: Մեր տեղեկություններով՝ ըստ նախնական պայմանավորվածության, առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է կոնվենցիայի վավերացման հետ կապված աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց սկսել, այդ թվում՝ նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ»,- գրում է թերթը: