Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների և ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։
Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ մեր աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում։
Ուստի, գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով:
Սակայն, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ, այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։
Ի դեպ, այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի:
Մասնավորաբար թույլտվությունների համակարգը այնպես պետք է կարգավորել, որ և՛ օրենքը չխախտվի, և՛ միևնույն ժամանակ արդեն իսկ գործող, կայացած տնտեսվարողներին չկանգնեցնենք փակման վտանգի առջև:
«Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,-ասել է Փաշինյանը»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։