Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում ի հայտ եկող վտանգների, իշխանությունների մտադրությունների, Ռոբերտ Քոչարյանի գործով աոկա զարգացումների, ինչպես նաեւ հնարավոր ագրեսիայի վերսկսման վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ, ով եւս միացել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման նախաձեռնության անդամների անցկացրած ստորագրահավաքին։
Ո՞րն է վտանգը։ Առաջինը՝ արդեն իսկ ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այդ կոնվենցիան ընդամենը կանանց դեմ բռնությունները կանխելու համար է։ Ոչ, որովհետեւ կանանց դեմ բռնությունները կանխելու անվան տակ օրենսդրորեն ամրագրվելու են մի շարք վտանգավոր եզրույթներ 3-րդ սեռի համար, եւ այդ սեռը ընտրելու հնարավորությունը ամրագրվելու է օրենսդրորեն, եթե այդ այլանդակությունը վավերացվի։ Մեր հայրենակիցները պետք է շատ հստակ ընկալեն եւ հասկանան հետեւյալը, որ եթե այդ կոնվենցիան վավերացվի, ապա սա ենթադրելու է շարունակական գործընթաց, եւ այդ համատեքստում ընդունվելու են նոր օրենքներ։ Փոփոխություններ են լինելու գոյություն ունեցող օրենքներում, եւ արդյունքում վտանգավոր զարգացումներից մեկն էլ լինելու է օրինակ այն, որ դպրոցներում մեր երեխաների առջեւ դրվելու է ինչ-որ մի զզվելի ծրագիր դասագրքի տեսքով, որտեղ ներկայացվելու է, որ նորմալ է, որ ի թիվս իգական եւ արական սեռերի՝ կա նաեւ երրորդ սեռ, եւ դու կարող ես ընտրություն կատարել։ Այսինքն` այն, ինչն աննորմալ է, այն, ինչն անբնական է, հավասարեցվում է նորմայի հետ, մատուցվում է իբրեւ նորմա դասագրքերում, եւ մեր երեխաները, փաստորեն, դառնում են այդ այլանդակության զոհը։
– Հայտնի է, որ եկեղեցին եւս իր դիրքորոշումը հայտնել է՝ կոչ անելով իշխանություններին՝ չվավերացնել կոնվենցիան։ Ըստ Ձեզ՝ ի վերջո, իշխանությունները կասե՞ն ոչ այդ կոնվենցիայի վավերացմանը։
– Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը սպասված էր, այլ կերպ ուղղակի լինել չէր կարող։ Կարծում եմ՝ սա նույնպես շատ լուրջ ազդակ է մեր որոշ հայրենակիցներին։ Նշանակում է, որ վտանգները շատ լուրջ են, եթե եկեղեցին հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իշխանություն ասվածը իրենից չի ներկայացնում մոնոլիտ թիմ։ Խառնիճաղանջ թիմ է, ուր սպրդել են ամենատարբեր սորոսական, գրանտակեր տեսակները։ Եվ իրենց բութ համառությամբ, պետականակործան, ուլտրալիբերալ, գլոբալիստական թեզերն են առաջ մղում։ Իհարկե, իշխանության թիմում կան քիչ պետականամետ դեմքեր, ու հասկանում են խնդրի վտանգավորությունը։ Եվ այստեղ շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո ընտրություն կատարի, թե ում կողմն է բռնում այս հարցում։ Սորոսական-գրանտակերների՞, թե ժողովրդի ճնշող մեծամասնության կողմը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
տամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում ի հայտ եկող վտանգների, իշխանությունների մտադրությունների, Ռոբերտ Քոչարյանի գործով աոկա զարգացումների, ինչպես նաեւ հնարավոր ագրեսիայի վերսկսման վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ամալյանի հետ, ով եւս միացել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման նախաձեռնության անդամների անցկացրած ստորագրահավաքին։
– Այո, ես միացել եմ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին եւ կոչ եմ անում բոլորին մասնակցել։ Որովհետեւ սա մի թեմա է, որն ընթացիկ ներքաղաքական զարգացումների հետ ուղղակիորեն կապ էլ չունի։ Սա համազգային, պետականության հիմքերին հարվածը կանխելու համար ձեռնարկվող քայլ է։ Ստամբուլյան կոնվենցիան հարված է պետականության հիմքերին, այն հարված է մեր ազգային ինքնությանը, տեսակի լինելիությանը։ Սա համազգային նշանակության խնդիր է, եւ ցանկացած հայ մարդ, ով իր երկրի, հայրենիքի ճակատագրով, իր երեխաների ապագայով մտահոգ է, պետք է մասնակցի եւ իր վճռական «ոչ»–ը ասելով՝ փորձի կանխել այդ սարսափելի վտանգը։