Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վերջին 1 օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ։ Ընդհանուր հաշվով հաստատվել է COVID-19-ով վարակման 80026 դեպք, որից 2912-ի պարագայում գրանցվել է մահվան ելք. հայտնում է Yerkir.am-ը՝ Չինաստանի առողջապահական մարմինների հայտարարությանը հղումով:
Ըստ Չինաստանի իշանությունների տվյալների՝ 44 462 մարդ ապաքինվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակվածների ընդհանուր թվից այս պահի դրությամբ հիվանդ է և բուժում է ստանում 32 652-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում ի հայտ է եկել վարակման 202 նոր դեպք:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: