|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար, բժիշկ-ինֆեկցիոնիստ Օլգա Գոլուբովսկայան, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան:
Բժիշկը նշել է, որ մահացածը բնակվում էր Ժիտոմիրի մարզում:
«Ցավոք, գրանցվել է COVID-19-ից մահվան առաջին դեպքը՝ Ժիտոմիրի մարզում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի ԱՆ-ն հաստատել է 71-ամյա կնոջ մահվան դեպքը: Կնոջ մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 12-ին:
«Ուկրաինայի առողջապահության նախարարությունը նշում է, որ մահացած կինը գտնվել է ռիսկի խմբում: Համաձայն համաշխարհային միտումների՝ մարդկանց ավագ սերունդն ավելի խոցելի է մահվան ելքով COVID-19 կորոնավիրուսով վարակվելու հարցում»,-ասվում է հայտարարության մեջ:
Այսօր հաղորդվել է, որ կինը ծանր վիճակում էր: Նա շատ ուշ էր դիմել բժիշկներին. կինը միացվել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում հայտարարել են, որ 48 ժամ անց Ուկրաինան կփակի օտարերկրացիների համար սահմանն աշխարհում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: