|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ռուսաստանի մայրաքաղաք Մեսկվայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. հայտնում է Yerkir.am-ը՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերին հղումով։
Ի թվիթերյան գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է.
«Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ»։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին։
Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 147 դեպք կա, որից 8-ը ապաքինման դեպքեր են։