|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը․ Ազգային ժողովում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը քրեակատարողական հիմնակում, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան, բայց, նախնական, առերևույթ տեղեկացրին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը», - ասաց Անդրեասյանը:
Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես, գոնե ժամանակավոր, սահմանափակեն որոշակի շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը ծանր համաճարակային պայմաններում: