կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 13:41
Քաղաքական

«Հեղափոխության պահապանները» տղամարդուն ստիպել են ներողություն խնդրել վարչապետից

«Հեղափոխության պահապանները» տղամարդուն ստիպել են ներողություն խնդրել վարչապետից

Իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող երիտասարդները նախօրեին տեսանյութ են տարածել, որում, ըստ իրենց, օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ  հեռախոսազանգով խոսող տղամարդուն ստիպում են ներողություն խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար. հայտնում է Yerkir.am-ը:

Ավելի վաղ, Հայկ Ստեփանյան անունով «Հեղափոխության պահապան» օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«էն տավարի ձանյագրությունը, որտեղ "машок֊ի" հետ խոսելիս Վարչապետին հայհոյանք է ասում, հերիք ա գցեք Ժողովուրդ ջան, խոստանում եմ՝ ՎԱՂԸ ԻՆՔԸ ԿԱՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼՈՒ, ԿԱՄ ՊԱՏԺՎԵԼՈՒ Է։

հավանաբար առաջին տարբերակը... Էդ ամենը կլինի մեր մոտ եթերում...

խոստանում եմ հենց իմ առաջ է անելու։ Դուք հավատում եք չէ՞ Հեղափոխության Պահապաններին»։

Ավելի ուշ հրապարակված տեսանյութում նրանք «գյուղապետ» մականունով տղամարդուն սպառնալիքներ հնչեցնելով` պարտադրում են ներողություն խնդրել վարչապետից։


Քիչ առաջ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հեղափոխության Պահապանները իրենց սկզբունքներին չեն դավաճանում՝ ասել ենք օրենքով, ուրեմն օրենքով։

Վարչապետին վիրավորողին, ում երեկ հանդիպեցինք մենք, ներողություն խնդրեց իր սեփական կամքով։ Նա մեր կողմից բռնության չի ենթարկվել, հայհոյանք չի տրվել նրան։ Մենք պարզապես խոսել ենք և իր համաձայնությամբ եկել ենք եզրակացության, որ նա պետք է ներողություն խնդրի առանց տեսախցիկում դեմքը ցույց տալու պայմանով, որը մենք պահպանել ենք։ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, ԴԱ ԻՐ ԿԱՄՔՆ Է ԵՂԵԼ։

Այն անձինք, ովքեր կարծում են, որ օրենք է խախտվել, կարող են դիմել իրավապահներին։ Մենք մեր իրավունքները պատրաստ ենք պաշտպանել ցանկացած վայրում։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վարչապետն է, մեր երկրի դեմքը։ Նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն։

Եւ թող երեկվա տեսանյութը չդիտվի իբրև բռնության կոչ։ Մենք դեմ ենք բռնությանը, դա ծայրահեղ միջոց է, որին հուսամ երբեք չենք հասնի։ Բռնությունը միայն բռնություն է ծնում։

Հայաստանի Հանրապետությունը Ազատ և Երջանիկ Քաղաքացու երկիրն է, սակայն ոչ ոք իրավունք չունի վիրավորել այդ Պետությունը։

Տեսանյութում ասել ենք և կրկնում ենք՝

Վարչապետը այս ամենի հետ ոչ մի կապ չունի։

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ,

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ցանկացած բռնություն պետք է բացառել։ Մենք ոչ մեկի մազը անգամ չենք ծռել և ամեն ինչ կանենք, որ բռնություն չլինի Երկրում»,– գրել է նա։