|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող նախկին զինվորական Էստեբան Սանտյագոն նոյեմբեր ամսին դիմել է ՀԴԲ ու հավաստիացրել,որ կառավարությունը վերահսկում է իր գիտակցությունը և իրեն ստիպում դիտել Իսլամական Պետություն խմբավորման տեսանյութերը: Այս մասին, ըստ Lenta.ru-ի, հաղորդել է Assosiated Press գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանում հրաձգություն սկսած հանցագործի մոտ հայտնաբերվել են 26-ամյա Էստեբան Սանտյագոյի անունով փաստաթղթեր:
Ըստ ոստիկանության` նա Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայան է ժամանել Ալյասկայից: Կասկածյալի եղբայրը հայտնել է, որ Էստեբանը մոտ մեկ տարի կռվել է Իրաքում` Ազգային գվարդիայի կազմում, ապա տեղափոխվել Ալյասկա ու ծառայել որպես սակրավոր: 2016-ի օգոստոսին նա հեռացվել է Ազգային գվարդիայի շարքերից: Նշենք, որ հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, 13-ը` վիրավորվել: Հանցագործը ձերբակալված է: