կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 12:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ոչ-ոք բարոյական իրավունք չի տվել խաղալ բանակի անունի հետ. կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր

Այս հավաքը պայքար է հանուն արդարության, հանուն արդար դատավարության: Նրանք, ովքեր սոցցանցերում մեկնաբանություններ են գրում, ցավակցում են, դնում են իմ ու Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի նկարները, հայտարարում եմ, որ ես այդ մարդկանց հետ կապ չունեմ, իմ պահանջը քաղաքական չէ. այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով միջադեպի հետևանքով ցօրս գտնվում է կոմայի մեջ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետևել է միջադեպին` չկանխելով այն:Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

«Որդիս այժմ նույն վիճակում է: Իրենց համար դա «կոզր» է, որ իմ որդին չի կարողանում մոտակա ժամանակներում խոսել և որդուս դրել են հարբեցողի տեղ: Հարբեցող բառով դուք ժողովրդին չեք կարող շեղել և ձեզ ոչ-ոք բարոյական իրավունք չի տվել խաղալ բանակի անունի հետ: Դուք գուցե բանակի համակարգից տեղյակ չեք, ինչպես եք շահարկում բանակի անունը, ով ձեզ ազատություն է տվել, որ հիմա ձեր լեզուներին և թևերին ազատություն եք տալիս», - հայտարարեց  Սամվել Մխիթարյանը՝ անդրադառնալով մեղադրյալ կողմի այն հայտարարություններին, թե իբր Արա Մխիթարյանը արբեցած է եղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն իմանալով, որ վարչապետը արձակուրդի մեջ է և իրականացնում է քարոզարշավ, պահանջեցին կառավարությունից ինչ-որ մեկին, ում կփոխանցեն իրենց պահանջները, ով էլ դրանք կհանձնի վարչապետին: