կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 13:16
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է հայտնաբերվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքն է հայտնաբերվել. գրում է Sputnik Грузия-ն՝  երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը ժամանել էր Իտալիայից:

«Նա ժամանել է կիրակի գրեթե առանց ախտանշանների: Ավելի ուշ նրա ջերմությունը բարձրացել է, ու նրան տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց»,- պարզաբանել է Գամկրելիձեն:

Մինչ դեպքը՝ Վրաստանում կորոնավիրուս էր հայտնաբերվել Իրանից ժամանած 2 տղամարդու ու Իտալիայից ժամանած մեկ կնոջ մոտ:

Վրաստանի իշխանությունները որոշել են փակել դպրոցներն ու մանկապարտեզները: Երկրում գարնանային արձակուրդները սկսվել են մարտի 2-ից և կտեւեն երկու շաբաթ: 

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման: