|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիի խոսքերը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ, բայց և հայտարարել, որ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:
Ըստ վերջին տվյալների՝ փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, 291 մարդ առողջացել է: Իրանի իշխանությունները կանխատեսել են վիրուսի հետագա տարածումը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: