|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի և հնարավոր զարգացումների մասին։
Զրույցի ընթացքում արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությանն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը: