|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեկ Ֆրանսիայում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի անդամների եւ Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատական է տրվել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված սերտ համագործակցությանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:
Էդվարդ Նալբանդյանը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հանդիպումից անմիջապես հետո Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է ունենալու Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: