կարևոր
4651 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-29 11:20
Քաղաքական

Ավստրալիացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀ

Ավստրալիացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀ

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։ Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատասխանատուները և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի,  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատվիրակությունն այցելել է Սյունիք, մասնավորապես Գորիսում ծանոթացել  Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների վիճակին։ Պատվիրակությունը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնություն, որը գոյացել էր Հայ օգնության միության Ավստրալիայի շրջանային միավորի և Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նվիրատվության միջոցներով։

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

29. 09 2023 թ