| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար: Այս մասին գրել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդի նախագահ Վահան Արծրունին:
«Իրանից եկած վարակված ուղևորը բնականաբար վարակել է ինթնաթիռում գտնվողներին, անցակետի աշխատակիցներին, տաքսիստին և իր հարազատներին:
Ո՞նց կարելի էր վարչապետի կարգադրությունից հետո Իրանի սահմանը չփակել:
Ո՞վ է հիվանդի հետ առնչություն ունեցողներից զննվել, կորոնավիրուսի թեստ անցել, հոսպիտալացվել:
Ոչ ոք... սա հանցավոր թեթևամտության հետևանք է:
Պահանջում եմ առողջապահության նախարարին անհապաղ աշխատանքից ազատել` երկրի ղեկավարությանը ապակողնորոշելու համար:
«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա»»,- գրել է նա: