|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ-ում 87 գեներալներ և պաշտոնաթող ծովակալներ բաց նամակ են ստորագրել՝ ուղղված պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին և շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիին, որում նրանցից պահանջել են հեռանալ իրենց պաշտոններից: Նամակը հրապարակվել Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին. հաղորդում է Flag Officers for America կազմակերպությունը:
Օսթինին ու Միլիին կոչ են արել հրաժարական տալ խղճի մտոք։ «Նրանք ամեն բան չեն արել զորքերի դուրսբերման աղետալի հետևանքներից խուսափելու համար: Այդ աղետի հետևանքները հսկայական են և իրենց զգացնել կտան տասնամյակներ շարունակ»,- համոզված են զինվորականները:
Նամակում ասվում է, որ ԱՄՆ ուժերի հապճեպ նահանջը հանգեցրել է նրան, որ դաժան հակառակորդի վերահսկողության տակ գտնվող վտանգավոր շրջաններում անհայտ թվով ամերիկացիներ և աֆղանցիներ են մնացել, որոնք աջակցում էին ամերիկյան ներկայությանը։