|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել է Ստեփանյանը:
Խոսնակը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:
Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ` մեկ օրում ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: