Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունը ամեն օր ցույց է տալիս ոչ միայն իր անկարողությունը, այլ նաև հանցավոր վարքագիծը մեր երկրի անվտանգային հարցերի վերաբերյալ և եթե նայենք դինամիկայով՝ կտեսնենք թե, որ դեպքում է, որ այս մարդիկ դաշտ են նետում նման սկանդալներ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը և որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակ լինելու և Հայաստանի իշխանության կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ անվտանոգության հանձնառությունը չկատարելու ու հանրության կողմից օբյեկտիվ մեղադրանդներ հնչեցնելու համատեքստում փորձ է արվում շեղել ժողովրդի ուշադրությունը հանրության այն հատվածին, ովքեր քաջ գիտակցում են մեր երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները։ Ցավոք գուցե քիչ են այդ մարդիկ այսօր, բայց մյուս հատվածում էլ կան մարդիկ, ովքեր պոտեցիալ թմբիրի մեջ են»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանության վարքագիծը հայտնի էր, երբ տեղի էր ունենում ընտրություն կոչված երևույթը․ «Երբ մեր երեք պատգամավորների կալանավորել էին, և միայն Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո ազատ արձակվեցին, խափանման միջոց կալանավորում փոխվեց։ Բոլոր այն մարդիկ, ովքեր մեր պետականության կայանման գործում, ազգային բանակի կայացման գործում դերակատարություն են ունեցել, այդ մարդկանց ամեն գնով փորձում են հետապնդել և փորձում են հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ իրենց համար չկա որևէ սահմանափակում, իրենք կարող են ցանկացած անձի մեղադրանք ներկայացնել, և ցանկացած հերյուրանք կարող են տարածել անձի վերաբերյալ։ Այստեղ տեսնում եմ քաղաքական և ազգային ուղղվածության պահված, նկատի ունեմ այն, որ բոլոր այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հայրենիքի պաշտպանության համար նվիրաբերվել են, շարունակում են այդ մարդկանց հստակ վարկաբեկել։ Սրա հիմքում ակնհայտ քաղաքական շարժառիթ է։ Սա հասարակությանը շեղելու և սեփական հանցագործությունները թաքցնելու վարքագիծը քողարկելու միջոց է։ Ինչու օրինակ Սեյրան Օհանյանի նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի շրջանակներում կասկածների առկայության ժամանակ հանկարծ հիմա որոշվեց, այդ միջադեպից հետո, Լաչինի միջանցքի այս ծանր պայմանաների դեպքում որոշվեց դա ուղղարկել։ Նույնը վերաբերում է Արմեն Չարչյանին, որը պատերազմի ժամաանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող անձանց կյանքը փրկել։ Այս իշխանության համար բոլոր այդ մարդիկ դարձել են հակառակորդ իրենց։ Իրենք հերոսներին ոչնչացնելով փորձում են ցույց տալ, որ հերոսը իրենք են։ Իրենց հերոսությունը հայրենիքը հանձնելն է»,- ասաց նա։
Անդրադառնալով Խորհրդարանում ընդդիմության աշխատանքներին պատգամավորը նշեց, որ Ազգային Ժողով վերադառնալ բառը փոխարինում ենք ակտիվությունը ավելի բարձրացնելու բառով․ «Մենք երբեք չենք էլ հեռացել։ Մերժվում էր ընդդիմության կողմից երկրի անվտանգությանը վերաբերվող հարցերի քննարկումները։ Նկատի առնելով, որ ներկա փուլում խորհրդարանական ամբիոնը մենք մեր ստարտեգիական ծրագրերից մեջ պետք է շարունակենք օգտագործել, որոշում կայացվեց նորից ակտիվացնել խորհրդարանական ամբիոնը։ Միջազգային պատվիրակության շրջանակներում Հայաստանի շահերի սպասարկմանն ուղղված մեր վարքագիծը չենք դադարեցրել։ Իսկ այն ժամանակ ապալեգիտիմացման մեջ մեղադրելով քաղաքական մեծամասնությանը հրաժարվում էինք մասնակցել հանձնաժողովների և Ազգային Ժողովի լիագումար նիստերին։ Բայց մենք ունեցել ենք մեր դիրքորոշումները այդ հարցերի վերաբերյալ։ Գնահատել ենք քաղաքական մեծամասնության այն կեղծ թեզերը, որոնք վերաբերվում են,թե՛ խաղաղություն կոչված կեղծ օրակարգին, թե՛ նաև ժողովրդավարություն կոչված ֆարսին։ Իրականում քաղաքական մեծամասնությունը իր ամենօրվա վարքագծով ցույց է տալիս, որ ինքը բռնատրության և մեկ անձի դիկտատուրան հաստատելու բռնաճնշումներով, սարսափ տարածելու վարքագիծն է տանում, խաղաղության անվան տակ՝ ժողովրդի ոչնչացմանը ուղղված քաղաքականություն է վարում։ Մենք հիմա քննարկման փուլում ենք, թե՛ իրավական առումով, թե՛ քաղաքական, թե՛ ինչ տակտիկա ենք որդեգրելու։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն էլ պետք է շատ հստակ հասկանա, որ Հայաստանում իրականացվում է քաղաքական հետապնդում, և որևէ իրական առերևույթ հանցագործության տարրեր չեն կարող քողարկել այս բացահայտ նպատակը, որ իշխանությունը որդեգորում է։ Մեր քաղաքական զինանոցում կան բազմաթիվ գործիքներ, սկսած նրանից, որ ներակայացվելու է իրականությունը, ավարտված նրանով, որ քաղաքական մեծամասնությունը այսօր ամեն պահի կուտակում է արարքների հսկայական ծավալ, որոնք արգելված են։ Վաղը, մյուս օր իրենք ենթարկվելու են պատասխանատվության շատ ավելի ծանր ձևով, պահպանելով ՀՀ օրենսդրությունը»,- ավելացրեց պատգամավորը։