|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնի «Սաֆիսա» ռեստորանում նշել է իր 60-ամյակը. հայտնում է Rusarminfo-ն:
Կայքի տեղեկություններով` Աբրահամյանի ծննդյան արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել:
Հյուրերի թվում են եղել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցութան ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Աբրահամյանին նաև շնորհավորել են ռուսական շոու բիզնեսի աստղերը` Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի գլխավորությամբ:

