|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ստեղծել է Արտակարգ իրավիճակների միջգերատեսչական համակարգող խումբ՝ երկրում՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքից հետո. հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունը:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակված անձը Վրաստանի 50-ամյա մի քաղաքացի է, ով նախօրեին ժամանել էր Իրանից և Ադրբեջանի տարածքով մտադիր էր անցնել Վրաստան:
Խորհրդի կողմից գումարված առաջին նիստի ընթացքում վարչապետը ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններին: Որոշում է կայացվել՝ երկու շաբաթով արգելել ցամաքային տեղաշարժը Վրաստանի և Իրանի միջև: