Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հաստատել ժողովրդի իշխանություն` ընտրական իրավունքի իրացման միջոցով. նման կոչ է այսօր հնչեցրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա` ընտրական համակարգում առկա արատավոր դրսեւորումները հանգեցրել են այն բանին, որ ընտրողը, իր ձայնը չկարեւորելով, կա'մ վաճառում է այն, կա'մ` զիջում ուրիշին, իսկ դրանից, բնականաբար, օգտվում է իշխանությունը: Իշխանության վերարտադրությունը եւ ընտրական գործընթացների վրա նրա ունեցած անսանձ վերահսկողությունը կանխել հնարավոր է միայն ժողովրդական լայն շարժում ձեւավորելու միջոցով. համոզված է ՀՅԴ ներկայացուցիչը:
«Բացարձակապես կարեւոր չէ, թե ընտրողն իր ձայնը ում կտա, կարեւորը, նախեւառաջ, ընտրությունը կարեւորելն է: Քանի որ մեր իրավունքների բոլոր խախտումներն ու պաշտպանությունը սկսվում են ընտրական իրավունքից, հետեւաբար ընտրական իրավունքի պաշտպանությամբ կերաշխավորվեն թե' քաղաքական, թե' քաղաքացիական մնացած իրավունքները: Եթե ամեն ընտրող հասկանա, որ վաճառելով կամ զիջելով իր ընտրության իրավունքը, հետագա 5 տարիներին դրա դառը պտուղներն է քաղելու, կարծում եմ` շատ լուրջ փոփոխություն տեղի կունենա մեր մենթալիտետի մեջ»,- ընդգծեց Ռուստամյանը` հավելելով, որ սա պետք է լինի հասարակական բնույթի վերկուսակցական շարժում, որը կունենա իրավական, քաղաքական եւ վերահսկողական-կազմակերպական ասպեկտներ:
ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ` իշխանափոխության իրատեսական ճանապարհը հենց սա է: