Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Պարզվում է՝ ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում: Գործի են դրվել նաև մյուս՝ քրեաիրավական լծակները: Երեկ տեղեկացանք, որ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում:
Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով: Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները: Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։