|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գրանցված երկրաժաշարժի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 23 մարդ. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանի սեյսմոլոգների խոսքով՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Թեհրանի և Մազանդարանի միջև լույս ուրբաթ գիշերը: Ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ: Սկզբում նշվում էր մեկ զոհվածի մասին:
Իրանական «Fars» գործակալության տվյալների համաձայն՝ մահացած մյուս տղամարդը փախուստի ժամանակ գլխի վնասվածք է ստացել, և սիրտը կանգ է առել: Փախչելու ընթացքում 23 մարդ տուժել է, վնասվածքները լուրջ չեն: