|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայում Չինաստանից տարհանվածների շուրջ ստեղծված վիճակը բնութագրել է «միջադարյան Եվրոպա» կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:
Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա, մասնավորապես, նշել է.
«Ինչպես 20 տարի առաջ իրավացիորեն ասել էր Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Ուկրաինան Ռուսաստան չէ: Իսկ այսօր ամբողջ աշխարհը համոզվել է, Ուկրաինան Եվրոպա է, ինչքան էլ որ միջնադարյան, բայց, դե, Եվրոպա է: Ես հարց ունեմ ուկրաինական ժողովրդավարության հայրերին՝ դուք իսկապե՞ս այդ երկիրն աշխարհին եք ներկայացնում որպես առաջընթաց գրանցող բարեփոխումների օրինակ: Մի հարց էլ Չինաստանի գլխավոր թունավորողներին՝ դուք վստա՞հ եք, որ մոլորակին կարելի է վախեցնել չինական սպառնալիքով»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայում քարկոծել են Ուհանից ուկրաինացիների տեղափոխող ավտոբուսը։ Բարեբախտաբար, ուղևորներից որևէ մեկը չէր տուժել:
Քարերի հարվածներից կոտրվել էին միայն ավտոբուսի ապակիները, ինչպես նաև վնասվել էր լրագրողների նկարահանող խմբին տեղափոխող ավտոմեքենան:
Տեսանյութը՝ ստորև.