կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 20:51
Աշխարհ

Չինաստանից սերված ահաբեկիչների թվաքանակը Սիրիայում զգալիորեն ավելացել է

Չինաստանից սերված ահաբեկիչների թվաքանակը Սիրիայում զգալիորեն ավելացել է

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից ժամանած մոտ 5 հազար ահաբեկիչ է կռվում Սիրիայի տարածքում, որտեղ նրանք հայտնվել են Թուրքիայի օգնությամբ: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուստաֆան:

«Չինաստանից սերված ահաբեկիչների թվաքանակը հակամարտության ընթացքում զգալիորեն ավելացել է: Ներկայում մենք կարող ենք խոսել 5 հազար զինյալի մասին»,-  ասել է Մուստաֆան: Դեսպանն ընդգծել է, որ չինացի զինյալները Սիրիա են հասել Թուրքիայի տարածքով:

«Այո, Թուրքիայի տարածքով: Նրանցից ոչ ոք չի ժամանել Շվեյցարիայից, Շվեդիայից կամ այլ երկրներից… Նրանք բոլորն էլ Սիրիա են ժամանել Թուրքիայից, որը նրանց համար պայմաններ էր ստեղծում Սիրիա անցնելու համար, ինչպես դա նրանք անում Էին ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) համար», - ընդգծել է դեսպանը: