կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 23:41
Քաղաքական

Իրավականության առումով մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

Իրավականության առումով մենք խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

Պետք է արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և անձամբ ես դեռ ընդդիմադիր ժամանակներից ասել եմ՝ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով արդյո՞ք հանրաքվեն իրավական է հարցին:

Սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը այլ է եղել: «Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է Հայաստանում սահմանադրական իրականությունն հաստատելուն, մենք ստեղծել ենք սահմանադրական իրականությունը»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

2015թ. ընդունված և 2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին է, ասաց նա: «Հաշվի առնելով անվստահությունը ՍԴ նկատմամբ՝ կարելի է այս Սահմանադրության գործող մոդելով վերականգնել այդ վստահությունը: Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր մինչև 70 կամ մինչև 65 տարեկան, հիմա սահմանված է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը 12 տարի է և նույն անձը կարող է ՍԴ դատավոր լինել միայն մեկ անգամ: ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն՝ 6 տարի ժամկետով: Այսինքն՝ յուրաքանչյուր 6 տարին մեկ, Սահմանադրական դատարանում պետք է տեղի ունենան ՍԴ նախագահի ընտրություններ, նույն անձը 6 տարուց ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Ապրիլի 9-ից իանգամայն նոր կառավարման համակարգ է ներդրել հավաստիացրեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, մեկ ամբողջության մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է Սահմանադրության մեջ:

«Մենք այսօր ուզում ենք եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն, որ մեր մեխանիզմի բոլոր անիվները լինեն նույն տրամաչափի, որպեսզի այդ մեխանիզմն առաջ գնալու, շարժվելու հնարավորություն ունենա, այլապես սխալ տրամաչափի անիվի պատճառով ամբողջ մեխանիզմը կփլուզվի»,- ասաց նա: