Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվություն ստորադաս է նրա շուրջ։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը։ Գրառումը ամբողջությամբ՝ ստորև.
«Ականջիս ծայրով լսեցի, որ հոգեվարքի մեջ գտնվող «Լիդիանին» Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել։
Հարգելիներս, անհոգ եղեք, այնպես չի, որ ժողովուրդը հույսը դրել էր նրա վրա, որ «Լիդիանը» ջրօգտագործման թույլտվություն չունի և դա երաշխիք է։
«Լիդիանը» այն ժամանակ էլ ջրօգտագործման պատշաճ թույլտվություն չուներ, բայց տնօրինում էր մեծ ռեսուրսների և հոշոտում էր Ամուլսարը։
Ամուլսարի տարածքում շինարարությունը կասեցվել է ոչ թե կառավարության կողմից և կամ նրա համար, որ «Լիդիանը» ջրօգտագործման թույլտվություն չունի, այլ կասեցվել է ժողովրդի կողմից, որն իրականում թքած ունի «Լիդիանի» բոլոր թույլտվությունների վրա և կարևորում է ոչ թե ժամանակավոր շահը, այլ երկրի հարատև, կայուն և անվտանգ զարգացումը։
Ամուլսարում հանքարդյունաբերության էջը վաղուց փակված է և վերջ։
Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվություն ստորադաս է նրա շուրջ»,-նշել է նա։