| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը փրկել է գործընկերոջ՝ Դմիտրի Դիբրովի կյանքը, երբ վերջինս մոսկովյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում իրեն վատ է զգացել Եգոր Կոնչալովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով ականատեսների խոսքերը։
Երբ Դիբրովի ինքնազգացողությունը վատացել է, Յակուբովիչն արագ արձագանքել է. խնդրել է սրբիչներ բերել ու շտապօգնություն կանչել։ Բացի այդ՝ նա գործընկերոջը հիվանդանոց է ուղեկցել։
«Խնդրում եմ ձեզ։ Նրան «շտապօգնությունն» է փրկել, իսկ մնացած ամեն բան նշանակություն չունի»,- ասել է Յակուբովիչը։
«Интерфакс»-ի հետ զրույցում Դիբրովը հաստատել է, որ կորցրել է գիտակցությունն ու հավելել՝ այժմ իրեն լավ է զգում։ Նրա կինը՝ Պոլինան, ТАСС-ին արդեն փոխանցել է, որ նա արդեն գտնվում է տանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դմիտրի Դիբրովին շտապ հոսպիտալացրել են։ Telegram-յան «112» ալիքի տեղեկությունենրով՝ նրա մոտ էպիլեպսիայի նոպա է գրանցվել։ Սակայն հեռուստահաղորդավարի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում այս ախտորոշման մասին տեղեկատվությունը չի հաստատել։