կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 19:10
Հասարակություն

6 կգ-անոց միոմա. բժշկական արագ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել կնոջ կյանքը

6 կգ-անոց միոմա. բժշկական արագ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել  կնոջ  կյանքը


«Շենգավիթ» ԲԿ է դիմել 50 տարեկան կին, սուր ցավերով, ծայրահեղ ծանր վիճակով՝ կյանքին սպառնացող վտանգով: 
Մեկ տարի առաջ արտասահմանում անցել է հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արգանդի միոմա: Շուրջ մեկ տարի դիմադրելով ցավերին ոչ մի բուժում չի ստացել, մինչև ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ: 
Կարճատև հետազոտության արդյունքում պարզվում է, որ օրգանիզմը գտնվում է ծայրահեղ թունավորված վիճակում և միոմատոզ հյուսվածքների քայքայման հետևանքով, կյանքին սպառնացող վտանգի առկայության արդյունքում կայացվում է որոշում և նշանակվում շտապ վիրահատություն: 
Վիրահատությունը կատարվում է «Շենգավիթ» ԲԿ-ի բարձրակարգ բուժանձնակազմի միջամտությամբ, ի դեմս «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկի Էդուարդի Ավանյանի գլխավորությամբ: Արդյուքնում հեռացվում է միոմատոզ փոփոխված արգանդը՝ 6կգ 300գ չափսերով կնոջ կյանքը փրկելու նպատակով: 
Վիրահատության ընթացքում և հետվիրահատական շրջանում, օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնելու նպատակով սկսվում և շարունակվում է Էրիթրոցիտար մասսա (արյան փոխներարկում) ներարկում:
Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է մեկ շաբաթյա բուժում, գտնվել է բժշկի հսկողության տակ, որից հետո դուրս է գրվել պրակտիկ առողջ: 
Արդյունքը գրանցվել է դրական: