Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է». 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):
Սակայն վերջերս պարզվել է, որ երեխայի սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է երեխային շտապ վիրահատության ենթարկել: «Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը: Մեկ անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ մեկ անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը: Հովհաննիսյանների ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
«Ցանկանում եմ, որ այս մեր փոքրիկ երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ մեկ տարի առաջ օգնել են իրենց, միեւնույն ժամանակ հավատում, որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ կօգնեն, 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն: Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է:
3-ամյա Արտյոմիկին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» 15700 15799760200 AMD
15700 15799760201 USD
15700 15799760246 EURO
15700 15799760158 RUB,
Ստացող` Էդիկ Հովհաննիսյան ArCa – 6770450000058620 «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնություն