Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկրորդ նախադասություն - Քո բանը չէ, պարո՛ն,ես իմ փո՛ւղն եմ ուզում ու թե կանաս դուն էլ քունն ուզե,մեբաշ չհամբրին,ինչ խոստացիլ ին։
Խնդիրս -Ուզում եմ ասել,որ ես բարկանում եմ նրանից,որ՝ մեջ մի՛ ընկնի,ինչպես որ ինձ խաբեցին,այնպես էլ քեզ կխաբեն,ուզում եմ ցույց տալ իմ սիրալիրությունս դեպի ինքը,եւ հասկացիր,որ քեզ հետ գործ չունեմ։
Արարքս - Փեսայի խոսքերը լսելով,աթոռս կամաց նրա կողմը դարձնելով,ձեռքս տանում եմ գրպանս եւ հանելով թաշկինակս՝ հարդարում եմ բեղերս եւ հանգիստ,շատ սիրալիր դիմում նրան,իսկ վերջին խոսքերիս միջոցին նայում եմ Դարչոյին՝ հեգնորեն ժպտալով։
Դարչոյի արարքը – Դարչոն նկատելով փեսային,շշմած նայում է նրան,թե՝ սա որտեղի՛ց դուրս ընկավ,եւ երբ փեսան վերջացնում է,նա,նայելով ինձ,ծիծաղում է եւ մատով ցույց տալիս նրան,թե՝ էս ի՞նչ է ասում, էս ո՞վ էր,հետո մոտենում է փեսային,ցույց է տալիս սեղանի կողմը եւ գլխով անում, որ նա գնա դեպի սեղանի կողմը,որպես թե մենք ինչ անում ենք,դա մեր գործն է, իսկ դուք,խնդրեմ,գնացեք,եւ նրան ուղարկելով՝ դառնում է իմ կողմը եւ սպասում իմ անելիքին։
Չորրորդ նախադասություն – Ե՛ս իմ պարտքն եմ ուզում,իմ պարտքը։
Խնդիրս – Ուզում եմ ցույց տալ,որ ես բարկանում եմ,ես ուզում եմ ինձ հասանելիքը,ավել բան պետք չէ,իմ փողը տվեք շուտ,ինչ եք գլուխ տանում,ինչու չեք հասկանում,որ ես արդար եմ եւ սպառնում եմ։
Արարքս – Վեր եմ կենում եւ սկսում առաջ քայլել դեպի Դարչոն,որ ինձ ցույց է տալիս պատից կպած հայելին,ես դառնում եմ,եւ վախեցած իմ տեսքից,մի րոպե շփոթվում եմ,բայց նորից նայելով հայելուն ուղղում եմ մազերս եւ առաջ գնում Դարչոյի հետեւից։
Դարչոյի արարքը – Դարչոն Մարմարովին ուղարկելուց հետո դառնում է իմ կողմը,բայց հանկարծ տեսնում է հայելին եւ սկսում է բեղերը ոլորել,այդ ժամանակ նրան մոտենում է Փարսիղը,Դարչոն ցույց է տալիս նրան հայելին եւ հետեւում Փարսիղին,թե ինչ կանի,հետո արագ քայլելով մոտենում է դաշնամուրին եւ սկսում է երկու ձեռքով խփել դաշնամուրին՝ ինչպես դհոլի,եւ տեսնելով Փարսիղի մոտենալը,նրան ցույց է տալիս,թե ինչ լավ բան է,հարկավոր է վերցնել,ապա ինքդ փորձիր,նա փորձում է եւ հետո հավանության նշան անում ինձ,իսկ ես հասկանում եմ եւ լռում,սպասելով,թե հետո ինչ կլինի։
Հինգերորդ նախադասություն – Վի՛ր գրեցեք,վի՛ր գրեցեք էս սաաթիս։
Խնդիրս – Ուզում եմ ցույց տալի իմ իշխանությունը,որ արդեն այս բոլորը իմն են,եւ ես իրավունք ունեմ հրամայելու,հարկավոր է շուտ անել եւ ուշադրություն չդարձնել նրանց,դուք ձեր գործն արեք։
Արարքս – Դաշնամուրը փորձելուց հետո ես նստում եմ նրա մոտ եւ սպասում,որ «վիր գրեն»,եւ երբ ներս է մտնում Օսեփը,ես սկսում եմ նրան լսել,բայց աչքերս մի կետի վրա են,եւ երբ նա վերջացնում է իր խոսքերը,ես դիմում եմ պրիստավին,որ «վիր գրեն»։
Դարչոյի արարքը – Դարչոն կանգնած ինձ մոտ, ինձ է հետեւում եւ միեւնույն ժամանակ անտարբեր չի դեպի Օսեփը, եւ կատարվածը,նա մեկ-մեկ կռանում է եւ ականջին՛ փսփսում, թե տես ինչ է կատարվում։
Վեցերորդ նախադասություն – Բի՛…Բի՛…
Խնդիրս – Ուզում եմ ցույց տալ իմ անտարբերությունը դեպի նրա վիճակը,որ ինձ չի հետաքրքրում այս բոլորը, դու ինձ իմ փողերը ետ տուր,ինչ որ կա,միայն իմ փողս թող լրիվ լինի։
Արարքս – Նստած տեղից վեր կենալով սկսում եմ մոտ դրած բազմոցին նայել,թե արդյոք պետք չի գա տանելու համար,այդ ժամանակ Օսեփը իմ կողմը նետելով մի քանի բաներ,ասում է՝ վերցրու բոլորը։ Իսկ ես ագահությամբ նայելով դրանց ասում եմ իմ խոսքերը։ Նա դրանից զայրանում է վերցնում է մոմակալը եւ ուզում է խփել ինձ,ես վախեցած հետ եմ քաշվում եւ նստում աթոռին՝ Դարչոյի հետեւում։
Դարչոյի արարքը – Դարչոն հետեւում էր ինձ եւ նույնպես նայում բազմոցին,իսկ երբ Օսեփը նետում է այդ բոլորը,նա շշմած սկսում է նայել՝ մեկ ինձ,մեկ Օսեփին,իսկ երբ Օսեփը ուզում է ինձ խփել,նա կանգնում է իմ առջեւ,որ պաշտպանի ինձ հարվածից եւ նստեցնում է աթոռին եւ նայում Օսեփին։
Յոթերորդ նախադասություն – Էլ ի՞նչ իք թամաշա անում,պարոն,վի՛ր գրեցեք դիփ մետի…
Խնդիրս – Ուզում եմ հանդիմանել,թե՝ ինչ եք կանգնել,հո չեք եկել կանգնելու ու նայելու,գործը պրծեք։ Զայրանում եմ,վրդովված՝ թե էս ինչ մարդիկ են։
Արարքս – Նստելով աթոռին սկսում եմ լսել, թե ինչ է խոսում Օսեփը,եւ երբ նա վերջացնում է,ես դիմում եմ պրիստավին,որ շուտ «Վիր գրեցեք»,եւ հետո վեր կենում՝ Դարչոյին քշելով պրիստավի կողմը,որ գնա օգնի նրանց,իսկ ինքս մի քայլ անելով առաջ դեպի Օսեփի կողմը,դարձնում եմ երեսս դեպի բեմի խորք,եւ պարանոցս ծռելով Օսեփի կողմը արհամարհական հայացքով նայում նրան,ինչպես պարտվողին։ Վայել է,որ ամեն ինչ վերջացած է,կատարված։
Դարչոյի արարքը – Դարչոն նայելով Օսեփի կողմը, Փարսիղին պաշտպան էր անգնել նրա առջեւ,եւ երբ Փարսիղը նրան ասում է,որ գնա օգնի, նա իսկույն արագ քայլում է այն կողմը եւ սկսում օգնել նրանց,իսկ վերջում հենվելով սեղանի վրա դրած աթոռներին,հետաքրքրությամբ նայում է լաց եղող Օսեփին։
Վարժություններ
Մատիտների վարժությունը։ Շոշափելով մոտը եղած մատիտները,աչքերը փակ ընտրել մատիտներից մեկը մի որեւէ նշանով,որից հետո մատիտները փոխել ձեռքի մեջ եւ գտնել՝ շոշափելով այն մատիտը,որ դուք ընտրել եք։ Մի որեւէ պատկերից վերաստեղծել մի որեւէ պատմություն,որը կհամապատասխանի պատկերում եղած բոլոր առարկաներին,տեղին,բնությանը,դիրքին եւ այլն։
Մի արտաքին դիրքով ցույց տալ ներքին ապրումների կամ զգացմունքների վիճակը,հավատացած լինելով՝արդարացնել դեմքի արտահայտությամբ։ Օրինակ՝ նստել կանգնած վիճակում,ծիծաղել,զարմանալ,ջղայնանալ,խեղճանալ,ժպտալ եւ այլն։
Վարժություն.
Շարունակելի